Ածական տնային
1. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ-մեծ, ուժեղ, խոշոր, սիրելի, հաեստ
Բարդ-Ալեծուփ, հոտավետ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
Ածանցավոր-Առևվտրական, հոդային
Բարդածանցավոր-միջմոլորակային
2. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի — քաղցր հնչյունով մեղեդի։
Քնքշաշրշյուն զգեստ — քնքուշ շրշյունով զգեստ։
Բարեհնչյուն ձայն — բարի հնչյունով ձայն։
Դառնահնչյուն ոռնոց — դառը հնչյունով ոռնոց։
3. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Կարդա՛
Ածականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Այլ խոսքի մասերից ածականներ են կազմվում ածականակերտ ածանցների կամ բառաբարդման միջոցով: Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ` դրական, բաղդատական և գերադրական: Տեղին և ճիշտ գործածված ածականները հարստացնում և ոճավորում են խոսքը: