Արտիստ մաս 2

1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Նրա հայրը թատրոնի վարսահարդար էր։ Նա շատ էր սիրում իր ընտանիքը և փող էր աշխատում հաց գնելու համար։ Երբ նա սիրահարվեց գեղեցիկ երգչուհուն նա դարձավ հարբեցող։

2. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Ըստ մոր պատմածի, Լևոնը թամբալ է։

3. Վերնագրի՛ր այս հատվածը:

4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ, մութ
անկյունում, պատի տակ երևում էր ինչ-որ բան, նման անկողնակալի, թե թախտի` չգիտեմ, սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ
մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով, տեսա հնամաշ վերմակի
տակ պառկած մի կնոջ դեմք: Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքտնքում էր ու ծանր հառաչում: Նրա ոտների կողմում կանգնած էր “արտիստը”: Ըստ երևույթին, նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար:

Բ. համարձակ է

Համարձակ չէր

Գ. արվեստասեր է

Նա դառնում է աֆիշներ բաժանող, օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով: Անցնում է կուլիսների ետևը, կամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր
հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբերի ներկայացումները:

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Մյուս անկյունում
դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին
գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ:

Սեղանի առաջին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ-որ թատերական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին:

Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ  ներկայացնում էր երկու
պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար:
Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին…