Բայական անդամի լրացումներ
Բայական անդամի լրացումներ
Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։
Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։
Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։
Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։
Ուղիղ խնդիր
Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։
Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։
Պապը սիրում է թոռներին։
Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։
Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։
Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։
Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։
Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։ Տրական
Արևը վերևից կրակ է թափում։ ուղղական
Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։ ուղղական
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։ տրական
Ամպերը ծածկեցին երկինքը։ ուղղական
Նա համառորեն տանջում էր բոլորին։ տրական
Արքայազնը պաշտում էր ճոխությունը։ ուղղական
Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։ տրական
Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։ ուղղական
Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։