Դերանուններ
Գործնական քերականություն
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:ուղղական
Ամենքից շատ նա էր սպասում դրան:բացառական
Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում: սեռական
Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը: ուղղական
Խոսեցին ամեն ինչից: բացառական
Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
Ուրիշ-ուրիշի
Մի քանիսը-մի քանիսի
Այսինչ-այսինչի
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում: ենթակա
Եվ ուրիշ է կարոտս հիմա: ստորոգյալ
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար: լրացում
Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
Ոչ մեկ այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչինչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով: