Եվրասիա

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`  Ջոմոլունգման 8848մ, ամենախոշոր լիճը` Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը:

Leave a Reply