Զատիկն ու Գարունը

  • IMG_0006

Կար, Չկար մի զատիկ։ Նրա անունը Պուտ-Պուտիկ էր։ Այն շատ փոքր էր, և երբ Ձմեռ եկավ Պուտ-Պուտիկը մնաց է ձյան տակ։ Ձյունը սպիտակ և մի քիչ սևոտ էր։ Պուտ-Պուտիկը սպիտակեց և ունեցավ սև պուտիկներ։Երբ եկավ գարունը, և Պուտ-Պուտիկը աչքերը բացեց, և տեսավ որ այլևս ձյուն չկա գարուն է։ Պուտ-Պուտիկը թռավ օդ և տեսավ, որ երկու մարդ իրար հետ ծանոթանում են նա լսեց, որ մի մարդու անունը Գարուն է, իսկ մյուսի անունը Արտակ։ Պուտ-Պուտիկին շատ դուր եկավ Գարուն անունը։ Պուտ-Պուտիկը գնաց կանգնեց Գարնան աչքի մոտ և ասաց, ես ուզում եմ քո ընկերը լինել։ Գարունը չէր հասկանում Պուտ-Պուտիկին։ Պուտ-Պուտիկը գնաց դպրոց, գրել սովորեց և Գարնան մոտ թղթի վրա գրեց «Ես ուզում եմ քո ընկերը լինել։ Այս ժամանակ Գարունը հասկացավ Պուտ-Պուտիկին և նրանք ընկերացան։ Մի օր Գարնան մտքում մի հարց առաջացավ, իսկ ինչու է Պուտ-Պուտիկը սպիտակ։ Պուտ-Պուտիկը պատմեց թե ինչ է եղել Ձմռանը և գարնանը խնդրեց որ իր վրա սպիտակի փոխարեն կարմիր նկարի։ Գարունը վերցրեց գուաշը և վրձինով գեղեցիկ նկարեց։ ԵՎ նրանք եղան շատ լավ ընկերներ։

Leave a Reply