Թուրքիա

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ներկայացնել

  • աշխարհագրական դիրքը

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:

  • կրոնը

Երկրի բնակչության մեծ մասը Սուննի իսլամի հետևորդներ են։ Թուրքիայում գործում են մեծ քանակությամբ մզկիթներ, մոտ 78 000։

  • պատմությունը
  • տեսարժան վայրերը

Սուրբ Սոֆիայի տաճար

Սուրբ Սոֆիայի տաճար, նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան, իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։

Ցիստեռնա բազիլիկա

Ցիստեռնա Բազիլիկա, Կոստանդնուպոլսի ամենամեծ և ամենալավ պահպանված ստորգետնյա ջրամբարը։ Բավականին նման է պալատական կառույցի։ Գտնվում է Ստամբուլի պատմական կենտրոնում Սուլթանահմեդ թաղամասում՝ Այա Սոֆիայի դիմաց։ «Ցիստեռնա» բառը հունարենից թարգմանվում է որպես «ջրամբար»։ 2013 թվականի դրությամբ Ստամբուլում հայտնաբերվել է ավելի քան 40 ստորգետնյա ջրամբար։

Նեմրութ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ Նեմրութ, 2134 մ բարձրությամբ լեռ։ Նեմրութ, բարձունք Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ. Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։