Ժոզեֆ Ֆուշե

Ստացել է հոգևոր կրթություն։ 1791 թվականին դարձել է Յակոբինյան ակումբի անդամ (Նանտում)։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտի անդամ, սկզբում մոտ էր ժիրոնդիստներին, այնուհետև հարել է յակոբինյաններին։ Քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ Անօրինակ դաժանությամբ ճնշել է հակահեղափոխական ելույթները դեպարտամենտներում՝ մահապատժի ենթարկելով նաև անմեղներին։

Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից (1815) հետո նշանակվել է ոստիկանության մինիստր, սակայն շուտով հանվել պաշտոնից։

«Արքայասպաններին» Ֆրանսիայից արտաքսելու մասին 1816 թ. ընդունված դեկրետի հրապարակումից հետո մեկնել է Տրիեստ և ընդունել ավստրիական հպատակություն