Ծերունին ու ձուկը
- Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
- Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։
Ծերունին ամբողջ ժամանակ սպասում էր, որ ձուկը դուրս գա մակերես, որ գոնե տեսնի թե ինչ տեսք ունի ձուկը։ Նա միշտ իրեն հավատացնում էր, որ նա կարող է բռնել այդ ձուկը։
- Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։
Բայց ձուկն իրոք այդքան խոշոր էր և երրորդ շրջանակը գծելուց հետո դուրս եկավ մակերես՝ նավակից ընդամենը երեսուն յարդ հեռու, և ծերունին տեսավ, թե ինչպես ծովից վեր բարձրացավ նրա պոչը։ Դա ամենախոշոր մանգաղից էլ մեծ էր և մուգ կապույտ ջրի վրա բաց մանուշակագույն էր թվում։ Ձուկը դարձյալ սուզվեց, բայց արդեն ոչ խոր, և ծերունին կարող էր զննել մանուշակագույն շերտերով երիզված նրա հսկայական մարմինը։ Նրա կռնակի լողաթևը իջած էր, իսկ կրծքի վիթխարի լողաթևերը ձգված էին այս ու այն կողմ։
Երբ ձուկն իր շրջանն էր կատարում, ծերունին զննեց նրա աչքը ու կողքին լողացող երկու կպչող ձկները։ Երբեմն֊երբեմն կպչող ձկները փակչում էին խոշորին, ապա գլխիվայր փախչում։ Երբեմն էլ ուրախ լողում էին մեծ ձկան գցած ստվերի մեջ։ Այդ կպչողներից յուրաքանչյուրը երեք ոտնաչափից ավելի երկար էր և երբ արագ էր լողում, օձաձկան նման գալարվում էր ամբողջ մարմինը։