ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

գոյական

վտակ, ժայռ, քար, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, ձայն, թոռ, երգ, անտառ, արձագանք, միտք, բնություն, ունկնդիր, համերգ, թափ

ածանցավոր

ծերուկ, պառաված, հավերժական, բնություն,  անհանգիստ, անխոս

բարդ

ձայնակցել, ունկնդիր

 

Անտառը ծերնունին էր, իսկ վտակը՝ երեխան։ Անտառն ու վտակը միասին իրենց ձայներով համերգ են ստեղծում։

Leave a Reply