Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ։
ԱՇՈՏ I
Հայոց իշխանաց իշխան Աշոր Բագրարունի։ VIII դարի ընթացքում և IX դարի առաջին կեսին արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը տվեց ցանկալի արդյունք: Ինչպեսգիտեք, 855 թ. Աշոտ Բագրատունին խալիֆի կողմից ճանաչվել էր Հայոց իշխան և սպարապետ: Արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը:
862 թ. Աշոտ Բագրատունին ճանաչվեց Հայոց իշխանաց իշխան: Նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը: Խիստ կրճատվեցին խալիֆայությանը վճարվող հարկերը: Հայրենիք վերադարձան Բուղայի կողմից գերեվարված հայ իշխանները:
Շուտով Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն Արծրունյաց, Սյունյաց, Արցախի և այլ նախարարների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա: Ահա թե ինչու նա համարվում էր նաև Վրաց և Աղվանից իշխանաց իշխան։
Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ: Աշոտի հետ սկսեցին հաշվի նստել արաբական ամիրաները: Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը:
Արաբական տիրապետությունը միայն ձևական էր: Աշոտը թեև չէր կրում արքայական թագ, բայց փաստորեն ինքնավար թագավորության տեր էր:
Այսպիսով՝ 855 թ. Հայաստանը ձեռք բերեց փասրական անկախություն. սկսվեց պայքար Բագրարունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար:
Անկախության վերականգնման գործընթացը։ IX դ. երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ: Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը: Անկախությունը վերականգնելու հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը:
Այդ գործում մեծ հետաքրքրություն հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին: 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով: Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը: Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։
Բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) I–ը, որը հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին, և այժմ նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին: Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում:
Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում: Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի: Նա արաբ ամիրաների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց: Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին: Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին: Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը՝ ուղղված Գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը: Աշոտի խորհրդով Դվին ներկայացան ոչ թե իշխանները, այլ հայոց զորքը: Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի ամիրայի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան: Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում, հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոսրիկանի իշխանությունը Հայաստանում:
Թագավորության հռչակումը: Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Խալիֆը 885 թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր: Այդ փաստը խիստ անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ I–ը:
885 թ. օգոստոսի 26–ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոր Բագրարունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոր I անունով (885–890 թթ.): Օծումը մեծ հանդիսավորությամբ, օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների մասնակցությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին:
Այսպիսով՝ Հայաստանի՝ դեռևս 855 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում սրացավ միայն 30 տարի անց։ Արշակունիներից հետո ավելի քան 450 տարի անց Բագրատունիների գլխավորությամբ Հայաստանը վերականգնեց իր թագավորությունը:
Հայոց արքա Աշոր I։ Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր: Նա մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Աշոտ I–ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը` Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նսրավայրը: Խաղաղ ճանապարհով Աշոտ I–ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա:
Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները: Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին: Շնորհիվ այդ հանգամանքի՝ ամրապնդվեցին Աշոր Բագրարունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։
Հասկանալով, որ հայ իշխանական տները կարող են նպաստել երկրի հզորացմանը` Աշոտ I–ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին: Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան:
