Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը։
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Սասանյանները Արևելյան Հայաստանը դարձրին իրենց տերության վարչաքաղաքական միավորներից մեկը՝ մարզպանություն։ Հայաստանում, սակայն, պահպանվեց հայ նախարարական համակարգը: Նախարարները մնում էին իրենց տիրույթների տերերը: Արևելյան Հայաստանում հազարապերի պաշտոնում Վահան Ամարունին էր, իսկ սպարապետը Վարդան Մամիկոնյանն էր: Նախարարական համակարգը հզոր ուժ էր, և օտար նվաճողները ձգտում էին թուլացնելու այն:
Վռամ արքան Արևելյան Հայաստան որպես մարզպան ուղարկեց մի պարսիկ պաշտոնյայի, իսկ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին, որ այդ ժամանակ Տիզբոնում էր, արգելափակեց պարսից պալատում: Սակայն հայ հոգևորականները դիմեցին պարսից արքային՝ պահանջելով թույլ տալ Սահակ Պարթևին վերադառնալ հայրենիք: Վախենալով հայերի ընդվզումից` Վռամը բավարարեց նրանց պահանջը: Սահակ Պարթևը վերադարձավ Հայաստան, սակայն սահմանափակ իրավունքներով: Նա կարող էր զբաղվել միայն կրթական գործով: Եկեղեցու գլուխ պարսից արքան կարգեց մի ասորու, որը չընդունվեց ո՛չ հոգևորականության, ո՛չ ժողովրդի կողմից:
Պարսկաստանի արքա Հազկերտ II–ի օրոք հայ ժողովրդի վիճակը Հայաստանում վատթարացավ: Պարսից տերության սահմանները պաշտպանելու և միևնույն ժամանակ Հայաստանի ռազմական հզորությունը թուլացնելու նպատակով Հազկերտը հայոց գնդերն ուղարկեց Արևելք` քոչվոր հոների դեմ պատերազմելու։ Հազկերտը ծրագրել էր նաև հայերի կրոնափոխությունը:
439 թ. վախճանվեց Սահակ Պարթևը։ Նրա աճյունը հողին հանձնվեց Տարոն գավառի Աշտիշատ գյուղում: Հաջորդ տարի Վաղարշապատում մահացավ նաև Մեսրոպ Մաշրոցը։ Հազարապետ Վահան Ամարունին նրա աճյունը հողին հանձնեց իր կալվածքում՝ Օշականում։ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա նա կառուցեց գմբեթավոր եկեղեցի: Հայ եկեղեցին Սահակ Պարթևին ու Մեսրոպ Մաշտոցին դասեց սրբերի շարքին:
Պարսից գերիշխանության սասրկացումը: Հազկերտի հրամանով 447 թ. Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը։ Նա ամեն ինչ անում էր պարսկական ազդեցությունը Հայաստանում ուժեղացնելու համար: Հարկերը իբր կարգավորելու նպատակով նա անցկացնում է հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր։ Վահան Ամատունուն հեռացնում են պաշտոնից և նրա փոխարեն նշանակում մի պարսիկ պաշտոնյայի: Իսկ երկրի դատավորությունը հանձնվում է մի մոգպետի: Դենշապուհը կտրուկ բարձրացնում է հարկերը, հարկատու է դարձնում նաև հոգևորականությանը:
Շուտով Հազկերրը հատուկ հրովարրակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից:
Արտաշատի ժողովը: Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը 449 թ. Արրաշարում եկեղեցական ժողով է գումարում: Նախարարների ու ամբողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվում է պարսիկների պահանջը:
Հազկերտը, տեղեկանալով մերժման մասին, Տիզբոն է կանչում մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, այլ անվանի հայ, ինչպես նաև Վիրքի ու բուն Աղվանքի նախարարներին: Հազկերտ II–ը պարտադրում է դավանափոխ լինել` սպառնալով մերժման դեպքում աքսորել Պարսկաստանի խորքերը:
Ապստամբությունը կազմակերպելու նպատակով նախարարները որոշում են առերես կատարել Հազկերտի պահանջը: Վարդանը նախ մերժում է, սակայն իմանալով նախարարների` հայրենիք վերադառնալու և ապստամբության գործը ստանձնելու վճիռը՝ համաձայնվում է: Հազկերտը մոգերին հրամայում է ուղեկցող զորքի և հայերի հետ գնալ Հայաստան: Պարսից արքան Սյունյաց Վասակ իշխանի երկու զավակներին պատանդ է պահում: Հայ նախարարները և հայկական գունդը Հազկերտ II–ի ուղարկած մոգերի և պարսից զորքի հետ գալիս են Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքը: Սոգերն իրենց ուղեկցող պարսից զորքով փորձում են տեղի եկեղեցին վերածել զրադաշտական մեհյանի: Սակայն Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայերը հակահարված են տալիս և քշում մոգպետին ու մոգերին:
Ապստամբության ծավալումը: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել: Ապստամբության սկիզբն ազդարարվում է նախարարների ու հոգևորականների միահամուռ երդմամբ` հավարարիմ լինել հայրենիքի ազարագրման և քրիսրոնեական հավարքի պաշրպանության սուրբ գործին: Ժողովուրդը քանդում է պարսից մոգերի կառուցած ատրուշանը: Սոգերին Զարեհավանում մահապատժի են ենթարկում: Երկիրը մաքրվում է պարսից կայազորներից:
Շուտով բուն Աղվանքից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել և բռնություններ է գործում: Հայ զորականները խոստանում են օգնել:
Հայ ապստամբները դիմում են Բյուզանդիայի կայսրին, որը, սակայն, ոչ միայն հրաժարվում է օգնել հայերին, այլև պարսիկների հետ դաշինք է կնքում: Հայերին մնում է ապավինել միայն սեփական ուժերին:
Հայոց զորքը երեք զորագնդի է բաժանվում: Առաջինը Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ պաշտպանելու էր Հայոց աշխարհի հարավը Ատրպատականի կողմից: Երկրորդ գունդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ գնալու էր Ճորա պահակ: Երրորդը Վասակ Սյունու գլխավորությամբ մնալու էր երկրի կենտրոնական մասում:
Վարդան Մամիկոնյանի զորագունդը Կուր գետի անցման տեղում անսպասելի հանդիպում է պարսից զորքին: Հայոց արքայական հինավուրց ձմեռանոցի` Խաղխաղ քաղաքի մոտ 450 թ. տեղի է ունենում Ճակատամարտ: Հայերը խիզախորեն գրոհում և ջախջախում են թշնամուն: Հաղթանակած հայոց ուժերը,
անցնելով Կուր գետի ձախ ափը, ազատագրում են բուն Աղվանքը: Այնուհետև արշավելով Ճորա պահակի վրա` քանդում են այնտեղի ամրությունները և ոչնչացնում թշնամուն:
Անսպասելիորեն լուր է ստացվում, որ Վասակ Սյունին հրաժարվել է ապստամբությունից և փորձում է պարսից արքունիքի հետ հաշտության եզրեր գտնել: Վասակի այդ քայլը ստիպում է Վարդան Մամիկոնյանին վերադառնալ Հայաստան: Վասակը քաշվում է իր կալվածքը՝ Սյունիք:
Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը: Վարդան Սամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը: Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամարունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին։
Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66–հազարանոց հայոց զորքը շարժվում է Արտազ գավառ և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին: Սպարապետը հայրենաշունչ կոչով դիմում է հայոց զորքին։ Ղևոնդ երեցը մկրտում է մինչ այդ չմկրտված հայ ռազմիկներին: Վարդան զորավարը հայոց զորքը բաժանում է չորս մասի:
451 թ. մայիսի 26–ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Հայոց հեծելագունդը, քաջ Վարդանի գլխավորությամբ անցնելով Տղմուտ
գետը, անակնկալի է բերում թշնամուն: Հայոց զորքը հակառակորդի շարքերում մեծ խուճապ է առաջացնում: Պարսիկները սկսում են փախչել: Նրանք ռազմի դաշտ են մտցնում մարտական փղերին: Կռիվը սաստկանում է. Վարդան Մամիկոնյանն իր զինակիցների հետ հայտնվում է շրջապատման մեջ: Նա իր քաջ նիզակակիցներով հերոսաբար կռվում է, սակայն ուժերն անհավասար էին: Վարդանը մարտի դաշտում արիաբար զոհվում է: Նրա հետ նահատակվում են նաև ութ նախարարներ: Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544 զինվոր:
Հայ եկեղեցին Ավարայրի ճակատամարտում հերոսաբար զոհվածներին դասել է հայրենիքի և հավատքի պաշտպանությանն իրենց կյանքը պարգևած սուրբ նահատակների շարքին: Նրանց հիշատակի օրը նշվում է որպես եկեղեցական տոն՝ Սուրբ Վարդանանց րոն անունով:
Եղիշեն այսպես է բնութագրել սուրբ Վարդանանց անձնուրաց նահատակությունը. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»:
Ապստամբներից շատերը, ամրանալով Այրարատի, Վասպուրականի, Արցախի և այլ անառիկ ամրոցներում, շարունակեցին կռվել պարսից զորքերի դեմ։ Հազկերտը, իր անհաջողությունները բարդելով մարզպան Վասակի վրա, նրան Տիզբոնի ատյանում դատապարտում է մահվան: Արևելյան Հայաստան ուղարկված պարսից մարզպանը խաբեությամբ իր մոտ է հրավիրում Հովսեփ կաթողիկոսին, Ղևոնդ երեցին ու մյուս հոգևորականներին և ուղարկում Պարսկաստան, որտեղ էլ նրանք նահատակվում են:
Ավարայրի հերոսամարտը ոգեշնչման և հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու ոգեղեն գաղափարի աղբյուր դարձավ հետագա հայրենասեր սերունդների համար: