«Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները»

1920-ական թվականներին, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ հայերի ջարդը, որը մեծ փորձություն էր մեր ժողովրդի համար: Հոդվածում Թումանյանը քննադատում է նրանց, ովքեր մեր դժբախտությունների պատճառները փնտրում են միայն արտաքին ուժերում՝ անտեսելով մեր թերությունները:

Իրոք, շատերը հակված են մեղադրել ուրիշներին՝ չնկատելով սեփական թերացումները: Հայ ժողովուրդը երկար ժամանակ ապրել է վախի մթնոլորտում, որը դեռ շարունակվում է: Թումանյանի կարծիքով՝ մենք պետք է աշխատենք զարգացնել մեր ներքին ուժը և պատրաստ լինել դժվարություններին:

Հետաքրքիր է նաև ժողովրդի և ամբոխի համեմատությունը. առաջինը իմաստուն է, երկրորդը՝ տգետ, առաջինը բարի է, երկրորդը՝ չար: Ամբոխամիտ գործիչները հեշտությամբ կարող են տիրել ժողովրդին և ներքաշել նրան անիմաստ վիճաբանությունների ու կռիվների մեջ:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամբոխը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ խնդիրներ են ստեղծում, իսկ ժողովուրդը՝ խաղաղ ապրել ցանկացողներին: