Պատմություն

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Իտալիան մինչ վերամիավորումը գտնվում էր ամբողջովին պառակտված վիճակում։ Իտալիայի հյուսիսային շրջանները գտնվում էին ավստրիական տիրապետության ներքո, իսկ մյուս մասերում ստեղծվել էր տարբեր իշխանություններ։ 1848-1849 թվականներին Իտալիայում բռնկվեց հեղափոխություն, որը ճնշվեց Ավստրիայի կողմից։ Ձախողված հեղափոխությանը հաջորդեց առաջադիմական ռեակցիան։ 1860-ականներին Իտալիայում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը։  Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության՝  Սարդինիայի շուրջը։ Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի  թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդդեմ Ավստրիայի։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին։ 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն։ 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը՝ Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո։

Պառակտված վիճակում 1848-1849 թվականներին տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում ընդունվում է համագերմանական սահմանադրությունը Ռայխստագի հովանավորությամբ։ Սակայն հեղափոխությունը ևս չմիավորեց Գերմանիային։ Գերմանիայի վերամիավորման մեջ մեծ ներդրում ուներ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը։ Բիսմարկը վստահ էր, որ գերմանական հողերի միավորումը պետք է իրականարար զենքի միջոցով, տապալելով բոլոր հակառակորդներին։