Փարվանա Հ․Թումանյան

  • Մայրենի

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

 

Առաջադրանքներ.
1.Դուրս գրեք կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորեք:
սիրատենչ-սիրո ձգտող
արյունռուշտ-գիշատիչ
ձիավոր-ձիատեր
մռայլ-խավար
տրտում-Տրտմությամբ լցված
ալևոր-ծեր
ամայի-անբնակ
հույս-Ակնկալություն
ծփում-ծփալ
արտասուք-արցունք
վճիտ-պարզ
փառավոր-հռչակավոր
ճրագ-լամպ
տակավին-դեռևս
2.Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից-իվ կիմանա արդյոք պետք է անցնեն մութ աշխարհից սև ջրից
Սարից թըռած ձիավոր-սարից եկող ձիավոր
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր-հոգնում է էս կյանքից
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր-սխրում է մտքի մեջ
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը-այնքան լացեց որ լճից ջուրը մեծացավ
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա-բոլոր կտրիճները ուզում են տանեն անշեջ հուրը և տիրանան
3.Փոխեք բալլադի վերջաբանը՝ ըստ Ձեր ցանկության։
Ես վերջում կուզեի, որ վերջանար էսպես, որ մի կտրիճ բերեր անշեջ հուր և տիրանար Փարվանա  տիրուհուն։
4. Ինչո՞ւ չվերադարձան կտրիճները։
Կտրիճները չվերադարձան, որովհետև չգտան անշեջ հուրը։
5.Մեկնաբանեք վերջին հատվածը(Ասում են էն թիթեռները հատվածից)։
վերջի մասի ինձ շատ դուր եկավ, իմ համար շատ լավ պոեմ էր։

Leave a Reply