Ամառային արձակուրդ

Այս ամառ ես իմ արձակուրդը անցկացնում եմ Արմավիրում տատիկիս տանը։ Իմ հետ են նաև Գերմանիայից ու Ռուսաստանից եկած իմ եղբայրները։ Մենք նրանց հետ տարբեր խաղեր ենք խաղում։ Օգոստոսին մենք գնալու ենք ճամբար 7 օրով։ Մենք վարդեվոր խաղացինք. դա տևեց 3 օր։ Գնացինք Գյումրի իմ մյուս տատիկի մոտ։ Քանի որ մեր տանը վերանորոգում է կատարվում, մենք այստեղ տարբեր խաղեր ենք բերել, որպեսզի տեղ ազատվի տանը և մենք խաղանք։ Մենք այստեղ նաև հեծանիվ ենք վարում։ Իմ օրը այստեղ լավ է անցնում։