Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…

1.Բառերն ու արտահայտությունները դարձրու արևելահայերեն՝ցայտք մը,  քիչ մը գեթ, ըսե, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:

ցայտք մը-

քիչ մը գեթ-մի քիչ

ըսե-ասեց

չես դողար-չես մրսում

զոր քեզ տվավ հովիկ-վոր քամին քեզ տվեց

զիս կը կանչե-ինձ կկանչի

2. Բացատրի՛ր մակդիրները՝ վայրի ծաղիկ,  հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:

վայրի ծաղիկ — նկարագրում է այն ծաղիկը, որին մարդը չի մշակել, որն աճում է վայրի բնության մեջ։
հպարտ ծաղիկ — քամիների ու ցրտի դեմ չխոնարհվող ծաղիկ, իրեն բարձր դասող ծաղիկ
կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ — նկարագրվում է, որ ծաղիկը կարող է ունենալ կամ կաթի կամ մազտաքի հոտ։

3. Պատմի՛ր քննարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպես է պատմում այդ մասին/:

Բանաստեղծության գրողը ուզեցել է նմանեցնել մարդկանց և անուշահոտ ծաղիկներին։