Ապագա

1. Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:

Մարդկանց պետք է ժամանակի մեքենա, որովհետև մարդիկ ժամանակի մեքենայով կարող են հետ գնալ և ուղղել իրենց սխալները։ Օրինակ՝ մարդիկ կարող են հետ գնալ և բիթքոին գնել։ Չնայած այդ դեպքում բիթքոինի գինը շատ արագ կիջնի։


2. Պատմությունը  շարունակի՛ր :
Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

Երբ արդեն երկնքում էինք վախենալու էր, քանի որ առաջին անգամն էր։ Ես սկսեցի մտածել թե ինչ անեմ։ Որոշեցի մարդկանց հետ ծանոթանալ, բայց չգիտեի ինչից սկսեի։ Իմ կողքի նստած մարդը ինձ հասակակից էր։ Ես սկզբում առաջարկեցի պատուհանից դրսի աստղերին նայենք, բայց հետո տեսա, որ նա արդեն նայում էր և հասկացա, որ առաջարկությունս անիմաստ էր։ Ես զարմացա, որովհետև նա իմ փողոցից էր, իսկ ես իրեն չգիտեի։ Ես արագ ծանոթացա այդ տղամարդու հետ և մենք սկսեցինք ուշադիր հետևել երկնաքարերին։ Հետո մեզ ուղեկցորդուհին ասաց, որ տիեզերանավի բենզինը շուտով կվերջանա և մենք պետք է արագ հետ վերադառնանք։ Երբ հետ հասանք երկինք, մեզ հետ վերադարձրեցին մեր վճարած գումարի կեսը, որովհետև մեզ ամբողջովին չթողեցին վայելել աստղերը։ Եվ այդպես ամենավերջում ունեի մեկ լավ ընկեր։