Առակ

  • Մայրենի

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզոց, Դզզոց,

Եկավ

Նստավ

Ճակտին վըրան.

Բացավ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկավ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց.

Կըծեց, ծակեց, 

Թույնը թափեց

Նշան դրավ,

Ելավ, թռավ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս, 

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին 

Դու ի՞նչ ունես:

-Այդ  պարտքս է

Բայց ինձ լսե՝

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից: 


1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:

Մոծակը չարաճճի էր։

2. Բացատրի՛ր այս տողերը՝ Զգուշացի՛ր Դու մլակից,Որ կրծում էԿաշու տակից:

Պետք է զգույշ լինել մոծակներից, նրանք կծում են։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Որ պետք է ուշադիր լինել

Leave a Reply