Արա՛ առաջին քայլը

Մարդու կյանքում շատ բաներ դժվար է թվում, բայց երբ մարդը անում է գոնե մեկ քայլ, որպեսզի մոտենա ավարտին, այդ ավարտը ավելի մոտ է թվում և ավելի հեշտ։ Դա նրանից է, որ մարդկանց մեծամասնությունը վախենում է առաջին քայլը անել և մտածում է, որ ոչինչ չի լինի։ Առաջի քայլը անելը ամենադժվար քայլն է, իսկ դրանից հետո արդեն մարդը պարապում է և կարողանում է անել մնացած քայլերը։ Քայլ անելու համար մարդ կարող է ուրիշներից օգնություն խնդրել կամ էլ պարապելով անել։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու համար դժվար է անել առաջին քայլը։ Մարդու կյանքում ամենակարևոր և դժվար բանը առաջի քայլն է, քանի որ մնացածն արդեն հեշտ կլինի։