1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը: Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անց` բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: 3. Ներկայացրու Լևոնին` Ա. ըստ պատմողի Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքըզարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որդնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Բ. ըստ հարևանների —Իմկարծիքով,— ասաց Կավալլարոն, — ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ: Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է վերջապես այդ մանուկը, որ այդքանգրավել է հարևաններիս համակրանքը:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Ձեր կայքում զետեղելու համար պատճենեք և ներդրեք այս կոդը