Արտիստ 4

Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ:

Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ որ բծերով ծածկված, սակայն համակրելի:

Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև:

Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ կարծես մագաղաթից լիներ շինված:

Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված: Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի լայն թևերով:

Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին` անկազմ գրքույկներ ու տեղական լրագրերի համարները:


Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:
Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Հազիվ մի քանի րոպե խոսել էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը: Դնելով պարենի զամբյուղը Շեքսպիրի քթի առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա:

—  Էլի փողոցային սրիկաները այստեղ էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք: Մի շաբաթ է` գլուխս ցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով: Պարոն, տեսա՞ք, խոմ տեսա՞ք այս անզգամի ընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդպիսիներից: Փուչ, փուչ զավակ…