Արտուտի երգը․ Հովհաննես Թումանյան

  • Մայրենի
Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջին Բռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ

Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

1908

Առաջադրանքներ`

  1. Արտույտ թռչունի մասին  հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում։

Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։

  1. Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։

մարգ-Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար

ճախրել-Թռչել

Ճըռվողել-ծլվլալ

տենդի-Ջերմություն

ճոխ-առատ

արոտում-Ջերմություն

Թավիշ-Խիտ

հառաչում-հառաչելու ձայնը

վաթա՛ն-հայրենիք

Մըտիկ չարավ-հոգ տանել

Արշալույսի-լուսածագ

Անփույթ-փնթի

պերճ-շքեղ

թընդաց-դղրդալ

Զիլ-սուր

թրթռուն-Թրթռացող

հեկեկում-հեկեկանք

  1. Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։

Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով

Հընչում էր ողբն իր գերության-ազատություն ուզելով

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…-մտածում էր անդադար

Մաշող կարոտն ազատության-կարոտում էր ածատությանը

Միտն էր բերում կյանքը նախկին-մտքով էր գնում կյանքը նախկին

Ի՜նչ դրախտի ձայն կըհանի-շատ սիրուն ձայն է

  1. Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։

Արտույտը չէր երգում վանդակում, որովհետև վանդակում տեղը նեղ էր։

  1. Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։

Արտույտը նորից չերգեց, որովհետև նա վաղուց չէր երգել։

  1. Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը

Ազատությունը այն է որ դու ինչ ուզում էս դա անում էս։

Leave a Reply