Բան ունեմ ասելու

Ես այսօր կարդացի Վիլյամ Սարոյանի “Բան ունեմ ասելու” պիեսը։ Պիեսը մի երիտասարդի մասին է, ով բարկանում է աղքատ երեխաներին ծաղրի ենթարկելու համար։ Ձմեռ Պապիկը պիեսի ընթացքում երեխաների ցանկությունները լսելով նրանց տալիս էր ինչ-որ տուփեր։ Իսկ երիտասարդը դա տեսնելով ցանկացավ գոնե մի երեխայի երազանքը իրականացնել։
Պիեսի գաղափարը մարդկանց բարության կոչն է։ Երջանիկ լինելու համար փող պետք չի։ Եթե դու մարդուն ինչ, որ բանով օգնում էս նա կուրախանա, իսկ իր ժպիտից դու կուրախանաս։ Լավ բաները միշտ մարդու մեջ են։ Երբ մարդ այդ լավ բաները կիսում և տալիս է ուրիշներին, նրանք երկուսն էլ երջանկանում են։ Եվ նույնիսկ լավ բառը մարդու կերջանկացնի։ Դրա համար միշտ պետք է ժպտալ և լավ բառեր ասել։