Գրաբարյան օրեր

  • Մայրենի

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.

պիտոյ — պիտո

Բառարան

ոչ է պիտոյ — պետք չէ

կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Հանճարո, պտղո

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Հիվանդ

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

Պետք չէ բժիշկ առողջներին այլ պետք է հիվանդներին։

***

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

կոր

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Եվ Աստվածը ասաց թող լինի լույս և եղավ լույս։

Leave a Reply