Եդեմական ծաղիկը

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․

— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։

— Լավ,— ասում է,— կբերեմ։

Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․

— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․  — Քո մահն է հիմի․․․— ձեն է գալի ամեն կողմից․․․

Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

— Ների՛ր,— ասում է,— ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․

— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։

— Համաձայն եմ։

— Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերի հականիշները գրեք:

սիրուն-տգեղ

սիրել-ատել

մահ-կյանք

հզոր-թույլ

  • Տեքստից դուրս գրեք 3 ածական:

սիրուն, անչափ, նախշուն, քնքուշ

  • Վարդագույն ընդգծեք այն հատվածը, որտեղ նկարագրվում է վաճառականի աղջիկը:
  • Ի՞նչ պայմանով է հրեշը ծաղիկը տալիս վաճառականին:

Այն պայմանով, որ վաճառականն իր աղջկան տա հրեշին։

  • նարնջագույն բառերը բառակազմորեն վերլուծեք:

վաճառական-վաճառ+ական

անչափ-ան+չափ

օտարություն-օտար+ություն

առուտուր-առ+տուր

համաձայն-համ+ա+ձայն

Leave a Reply