Թվական դասարանական

1. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

Ա խմբում բոլոր թվականները կցական են։

Բ խմբում բոլոր թվականները հարադրական են։

Գ խմբում բոլոր թվականները հարադրական գծիկով են։

2. Պարզի՛րթե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

Ա խմբում բոլորը պարզ են։

Բ խմբում բոլորը բարդ են։

Գ խմբում բոլորը ածանցավոր են։

Դ խմբում բարդածանցավոր են։

3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Յոթանասուն, հիսուն միլլիոն, երկու հազար, յոթանասուն, տասներեք, վեց, հարյուր, մեկ երրորդ

4. Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:

Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:


Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է  քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:


Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: -Գրքերը երեքհարյուրական էջ ունեն։

Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով: -Նրանցից յուրաքանչյուրը այդ օրը եռեսուն կիլոմետր անցել էր անապատով։

Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր: -Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում ամեն մարդ օրական ծախսում է քսանական լիտր ջուր։

Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում: -Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուր լիտր ջուր են ծախսում։

Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ: -Պայթուցիկները թաքցրած էին երրորդ տակառի մեջ։

Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով: -Հյուրանոցի համար վաթսուն սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով։

Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել: -Քաղաքի հարյուր եռեսուներեք համարի դպրոցը նոր էր կառուցվել։