Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

  • Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:

Ինչքան ինչ-որ բան սիրես այն ավելի լավը կլինի։

2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:

անհուն-անհատակ

գանգատ-բողոք

հրճվանք-մեծ ուրախություն

3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:

Գեղեցիկ աշխարհ

4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն: 

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս

Եթե մարդուն ինչ-որ բան դուր չի գալիս նա սկսվում է գանգատվել։ Պետք է ամեն բան անելուց առաջ մի քիչ մտածել, որովհետև մեր չմտածելուց մարդիկ կարող են բողոքել։

Leave a Reply