Ծառերը

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:
1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:

Իմ կարծիքով այս մտքի մեջ ասվում է, որ եթե մարդը ուզում է ինչ-որ մեկից վրեժ լուծել ուրեմն նա վատն է։ Եթե ես ճիշտ եմ հասկացել միտքը, ուրեմն ես համաձայն չեմ այս մտքի հետ։

2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Այս մտքում ուզում է ասել, որ պետք չէ բոլորի հանդեպ շատ բարի լինել, որովհետև այդ դեպքում մարդիկ կսկսեն չարաշահել նրա բարությունը և այդ նույնը չարության հետ։
3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:
4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: