Կետադրություն

1. Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը, նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել, հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը, ճի՞շտ եմ հիշում դստերդ անունը, հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան, ինչպե՛ս էին փայլում նրա մեծ-մեծ աչուկները, մոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը (նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանի) դրված էր սեղանին:

2. Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:
Այս գիրքը, դու դեմ չես լինի չէ՞ կնվիրենք Գևորգին:
Տատիկին ծաղիկներ կտանես՛, նա այնքա՜ն շոյված կզգա:
Այդ նամակն ուղարկված էր, ինքներդ տեսաք լրագրում տպելու համար:
Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի, ինձ գոնե այդպես է թվում ուրիշ բան չեն էլ ուզում:
Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը, ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ և բակի ծեր թթենին: