Կոմս Մոնտե Քրիստո

Ես վերջին ժամանակներում կարդացել եմ «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 1 և 2 հատորները։ Կոմս Մոնտե Քրիստո գիրքը շատ հետաքրքիր է։ Գրքի մեջ կարդալուց և հասկանալուց հետո նոր բաներ ենք իմանում։ Գրքի առաջին հատորի մեջ Էդմոն Դանտեսը իր հարսանիքի ժամանակ բանտ է ընկնում։ Նա դատարանում պատմում է, որ Էլբա կղզում թագավորը նրան նամակ է տվել և ասել է, որ Էդմոնը տանի տա դատավորի հորը։ Դատավորը, երբ տեսավ իր հոր անունը, նա միանգամից բանտ ուղարկեց Էդմոն Դանտեսին։ Բանտում նա գտնում է Աբբա Ֆարիային, որի հետ նրանք փորձում էին փախչել։ Չեմ ուզում մանրամասն պատմեմ, բայց գիրքը շատ հետաքրքիր է, քանի որ բանտից դուրս գալուց հետո նա սկսում է հերթով վրեժ լուծել այն մարդկանցից, որոնց պատճառով նա ընկել էր բանտ։ Բոլորին առաջարկում եմ կարդալ, քանի որ շատ հետաքրքիր է։