Կոտայքի մարզ

Մենք հունիսի 2-ին գնացել էինք Կոտայքի մարզ՝ ճամփորդության։ Ճանապարհը շատ անհետաքրքիր էր։ Մեր առաջին կանգառը Սուրբ Մինաս եկեղեցու մոտ էր։ Այնտեղ մենք նստեցինք և կերանք, հետո ես նկատեցի, որ հատակին ընկած էին Սատանու քարեր, և քանի որ ըստ ինձ այդ քարերը սիրուն էին, ես մի քանի հատ վերցրեցի։ Առաջին կանգառում այնքան հետաքրքիր չէր, ինչպես երկրորդ կանգառը։ Երկրորդ կանգառը Կարենիսի վանական համալիրի մոտ էր։ Քանի որ մեքենան չէր կարող առաջ գնալ, մենք ճանապարհին իջանք և ոտքով շարունակեցինք։ Երկրորդ կանգառում շատ ավելի հետաքրքիր էր, որովհետև այնտեղ մենք տեսանք երկու շուն, մեկը սպիտակ էր, մյուսը՝ սև։ Սպիտակի անունը դրեցինք Շերիֆ, սևի անունը դրեցինք Դոն։ Դոնը շատ ակտիվ էր, իսկ Շերիֆը լավն էր։ Դոնը սիրում էր մեզնից փախնել, իսկ Շերիֆը մեր կողքը պառկում էր ու ուտում էր։ Հետո մենք շարժվեցինք հետ դեպի մեքենա, որ մեկնենք տուն։ Ըստ նախագծի մենք պետք է այցելեինք 3 եկեղեցի, բայց այցելեցինք միայն 2-ը։