Հայոց լեզու դասարանական

1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:

Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:

Երբ խախտում ես բնության հավասարակշխությունը, պետք է մտածել հետևանքի մասին։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռր կախենք թելից:

Բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

Հետախույզը, որը ուղղություն էր վերցրել դեպի մորոտը, թեքվեց դեպի լանջը։

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեն նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունէին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեին նրանց կիթը: