Հանգիստ Եգիպտոսում

Ամսի 24-ին ես իմ ընտանիքի հետ թռա Եգիպտոս 1 շաբաթով։ Եգիպտոսի օդանավակայանում համեմատած ավելի ցուրտ էր քան Հայաստանի օդանավակայանում, դրա համար մենք վերցրել էին ժակետներ, բայց տուն գալուց հիվանդացանք։ Այդ օրը առաջին անգամ ինքնաթիռով թռա։ Սպասում էի ավելիին, ինձ թվում էր, որ ներքևում երկրներ ենք տեսնելու ու մեքենաներ, բայց ես գրեթե ոչինչ չտեսա բացի ամպերից։

Եգիպտոսում շատ-շատ շոգ էր։ Եգիպտոս հասնելուց 1 ժամ հետո մենք հասանք հյուրանոց։ Մենք մնում էինք Concorde El Salam Front Area հյուրանոցում։ Հյուրանոցում մեր ձեռքերին կապեցին թևնոց և առանց այդ թևնոցի մենք հյուրանոցում ոչինչ առանց վճարելու չէինք կարող անել։ Մենք միանգամից գնացինք ճաշի, որովհետև սոված էինք և ուտելու ժամն էր։ Ուտելուց հետո մենք գնացինք սենյակի բանալիները վերցնելու։ Երբ հայրիկն ու մայրիկը վերցնում էին բանալիները մենք հասցրեցինք մի բարձ գցել ֆանտանի մեջ։

Նայեք 30 վայրկյանից

Գրեթե միշտ մենք երեխաներով գնում էինք փոքր տաքացվող լողավազան։ Այնտեղի ջուրը շատ տաք էր։ Այդ լողավազանում կային նաև պարապելու սարքեր։

Մենք ամբողջ հանգիստի ժամանակ հասցրեցինք լինել ջակուզիում։ Ես հասցրել եմ վառվել։ Մենք հասցրել ենք նաև լինել «Nefertiti» խանութում, որտեղից գնեցինք 4 տուփ Կոկոսի կաթի ըամպելիք և օծանելիք։ Հետո մեզ տարան շուկա, որտեղ մենք շատ բան գնեցինք։ Նաև մենք գնացել ենք էքսկուրսիաներ նավի վրա և սաֆարի։ Նավի վրա մենք կանգնում էինք սիրուն տեղեր և լողում էինք։ Վերջին կանգառում ջրի հոսքը այնքան ուժեղ էր, որ հայրիկին տանում էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ կանգառը «Սպիտակ կղզու» մոտ։

Այնտեղ շատ փափուկ ավազ էր, բայց կորալները շատ էին և նրանց վրա կանգնելը ցավոտ էր։ Սաֆարի էքսկուրսիայի ժամանակ շատ հետաքրքիր էր մենք մեքենայի պես բան էինք վարում, դա վարելով մենք հասանք Բեդուիններին և նրանց հետ թեյ խմեցինք։ Հյուրանոցում կային 3 ռեստորան։ Դրանցից մեկը փողով էր, մեկի անունը Իտալիանո էր, իսկ մյուսը հիմնականն էր։ Ուտել պետք էր ճիշտ ժամին։ Եթե մարդը ուշանում էր 10-րոպեով ուտելու ժամից չէր կարելի հաց վերցնել ուտել, բայց ուտելիքները բազմազան տեսակներ էին։ Ծովը և լողավազանները բացվում էին ժամը 7-ից։ Մեծ լողավազանի մոտ կար բար, բազմազան ըմպելիքներով։ Մենք հյուրանոցից ծով իջանք միայն 4-որդ օրը։ Ծովը փակվում էր ժամը 6-ին, եթե ուզում էիր լողալ գնա լողավազան, որը ուշադրություն փակվում էր ժամը 6։30: Բայց ծովում կային սիրուն ձկներ և սկատ։Հյուրանոցից կարելի էր գնալ Concorde El Salam Sport այնտեղ կային ջրային սղարաններ, որոնք արագ էին։ Նախավերջին օրը մենք տեսանք խաղերի սենյակ և վերջին օրը գրեթե ամբողջ ժամանակ այնտեղ էինք։ խաղում էինք Բիլլիարդ, Թենիս և Playstation 3։ Նաև ես նախավերջին օրը օդապարիկով թռչեցի։ Հյուրանոցի կողքում կար հյուսիսային պողոտայի նման տեղ անունը Soho էր շատ գեղեցիկ տեղ էր, բայց գները ահավոր են։ Պաղպաղակ գնեցինք հինգ հատ ամեն մեկի վրա 2 կլոր։ Վերջում գինը հարձնելուց պարզվեց 30$ ու շատ վատն էին, ոչ մեկ չվերջացրեց։ Սոհոյում սիրուն արձաններն էլ են շատ։