Հանճարի մասին

Մայրիկը երեխայի կյանքում ամենակարևոր մարդկանցից մեկն է։ Մայրիկը երեխային 9 ամիս կրում է սրտի տակ, իսկ դրանից հետո երեխան ծնվում է։ Երեխայի ծնվելուց հետո մայրը միշտ արթուն է մնում և խնամում է երեխային, որ երեխայի հետ ոչինչ չլինի։ Այստեղից է սկսվում մայրիկի դաստիարակությունը։ Երեխայի բնավորությունը կախված է մոր բնավորությունից, եթե մայրիկը հանգիստ մեծացնում է երեխային առանց գոռալու, մեղմ և բարի, ուրեմն երեխայի բնավորությունը կլինի ևս մեղմ ու բարի։
Փիլիսոփաների կարծիքը իրարից տարբերվում են ես համաձայն եմ սրանց «Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում: Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ» (Էրիխ Մարիա Ռեմարկ, գերմանացի գրող) և «Մայրը միշտ պետք է մտածի երկու անգամ. նախ իր երեխայի համար, հետո՝ ինքն իր համար» (Սոֆի Լորեն, դերասանուհի)։ Երեխան հանճար չի դառնում, նա հանճար ծնվում է, բայց երեխայի հանճար լինելը բացահայտելու համար ծնողները պետք է այն խթանեն։ Փոքր ժամանակվանից սկսած ծնողները պետք է ուսումնասիրեն երեխայի նախասիրությունները ու զարգացնեն դրանք։ Եթե երեխան սիրում է նկարել, պետք է երեխային տանել նկարչական դպրոց, եթե նվագել դաշնամուրի վրա,՝ դաշնամուրի դպրոց։ Եթե ծնողը անտեսի երեխայի նախասիրությունները, երեխայի հանճարը քնած կմնա։ Հանճարի բացահայտման մեջ մեծ դեր ունի ծնողը: