Հաջողության իմ գաղտնիքը

Բոլորը ձգտում են ինչ-որ բանում հասնել հաջողությունների։ Ոմանց համար դա կարող է լինել ուսումը, ոմանց համար՝ խաղերի աշխարհը, ոմանց համար՝ աշխատանքը, որոշների համար՝ պարզապես հոբբին։ Ոչ միշտ է հաջողություններին հասնելու ճանապարհը հեշտ ու հասանելի։ Մարդ իր նպատակին հասնելու համար պետք է պարապի և երբեք չհանձնվի։ Շատ մարդիկ հանձնվում են, չնայած կարող էին հասնել իրենց ուզածին։ Ես նույնպես գրեթե միշտ հանձնվում եմ ճանապարհի կեսին։ Ամեն մարդ ունի իր գաղտնիքը, թե ինչպես հասնել նպատակին։ Իմ մոտ դեռ առանձնապես չի ստացվել հասնել որևէ նպատակի, բայց գաղտնիքը, որով ես կհասնեմ դրան, հետևյալն է. ես չպետք է միանգամից երկու ճանապարհ ընտրեմ։ Պետք է հերթով, դանդաղ սովորեմ։ Երկու ուղղությունը միաժամանակ կարող է խառնաշփոթ ստեղծել։ Դրա համար պետք է նպատակներից մեկը ավարտին հասցնեմ, հետո նոր սկսեմ մտածել մյուսի մասին։
Ընդհանրապես, եթե մարդուն ինչ-որ բան խանգարում է, նա չպետք է թողնի իր նպատակը այդ խանգարող բանի պատճառով։ Նա պետք է փորձի հաղթահարել բոլոր խոչընդոտները և հասնի իր ուզածին։
Եթե ես ուզենամ սովորել JavaScript, իսկ ինձ տնային առաջադրանքները խանգարեն, ես դպրոցից տուն վերադառնալով շատ արագ կանեմ տնային առաջադրանքները և կսկսեմ սովորել իմ ծրագրավորումը։
Եթե նպատակ կա, պետք է ամեն ճանապարհով հասնել դրա իրականացմանը։ Դրա համար պետք է նախապես պլան կազմել ու դրանով առաջնորդվել և երբեք չհանձնվել։