Հարրի Փոթերը և Հրե Գավաթը

Հիմա ես կարդում եմ Հարրի Փոթերը և Հրե Գավաթը։ Գրքի մեջ Հարրին ուզում է իր ընկերների հետ գնալ քվիդիչի խաղը նայելու։ Նա տարբեր տեղեր լսել էր, որ այդ տարի դպրոցում ինչ-որ իրադարձություն է լինելու, ուրիշ կախարդական դպրոցների հետ։ Այդ իրադարձությունը կոչվում էր եռյակի մրցամարտ, որը արդեն մոտ հարյուր տարի չեր եղել։ Երբ արդեն մասնակից ընտրելու ժամանակն է, գավաթից դուրս է գալիս չորս թուղթ, որոնց վրա անուններ էին գրված։ Գավաթի մեջ ընկած է լինում Հարրիի անունը, թեև մրցույթը բարձր դասարանցիների համար էր։ Եռյակի մրցամարտի ժամանակ անցկացվում են մահացու առաջադրանքներով։ Ես դեռ ամբողջովին չեմ կարդացել, բայց իմ կարծիքով սա բոլոր Հարրի Փոթերներից ամենալավ հատորն է։ Բոլորի առաջարկում եմ կարդալ։