Հովհ․ Թումանյան «Թմկաբերդի առումը»

  • Մայրենի

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Առաջադրանքներ

  1. Մանուշակագույնով նշված հատվածը շատ ուշադիր կարդացեք և գրեք, թե համաձայն եք այդտեղ արտահայտված մտքին: Խոսքը հիմնավորեք:

Այո ես համաձայն եմ, որովհետև անհնար է իմանալ, թե ինչն է հաստատ և ինչը ոչ։

  1. Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հեղինակը վերջում նորից գրում այն, ինչով սկսել էր պոեմը:

Ինձ թվում է հեղինակը վերջում գրեց այն ինչով սկսել էր, որպիսի գեղեցիկ վերջ ունենար։

  1. Ըստ ձեզ ինչո՞ւ բարկացավ շահը և հրամայեց սպանել Թմկա տիրուհուն:

Ըստ իս Շահը հրամայեց սպանել Թմկա տիրուհուն, որովհետև Թմկա տիուհին Շահի մոտ գովում էր Թաթուլին։

  1. Ըստ այս պոեմի, ո՞ւմ են մարդիկ օրհնելով հիշելու և ո՞ւմ՝ անիծելով:

Ըստ այս պոեմի Շահին մարդիկ օրհնելով են հիշում, իսկ անիծելով Թաթուլին։

  1. Նարնջագույնով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք:

գահույք-արքայական գահ

մարմարիոն-մարմար

ցասում-կատաղություն

զալում-ճարպիկ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

անհուն-ան+հուն

անտակ-ան+տակ

անմեռ-ան+մեռ

Leave a Reply