Ճամբարը միջին դպրոցում

  • photo_2020-08-11_18-10-50

Օր 1

Մենք այսօր գնացել էինք միջին դպրոց, որ իմանանք դասասենյակների տեղերը։ Մենք սկզբում խաղացինք սեղանի թենիս, հետո գնացինք քայլելու դպրոցում։ Դպրոցը 3 հարկանի էր։ Մենք արեցինք ֆիզիկայի մի փորձ ֆիզիկայի Լաբարատորիաում և գնացինք կավով աշխատելու։ Մենք պատրաստեցինք գորգեր։ Վերջում ես, Մհերը, Իշխանը և Էդգարը գնացինք խաղադաշտ խաղալու։

Օր 2

Այսօր միայն ես ու Իշխանն էինք մենք գնացինք դպրոցի բակ, կավով պատրաստեցինք մեր ուզած պատկերը, դրեցինք նկուղում և գնացինք դպրոցի ներս։ Մեզ ստուգեցին ջերմաչափերով և մենք գնացինք սեղանի թենիս խաղալու։ Վերջում մենք գնացինք մոտակա խաղադաշտը մի քիչ խոսեցինք և գնացինք տներով։

Leave a Reply