Ճպուռն ու մրջյունը

  • maxresdefault

Թռի-վռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց,
Ճռճռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զնգր-զնգր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
— Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրիր, տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
— Ի՞նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
— Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ,
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
— Ուրեմն` դո՞ւ:
— Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
— Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա` դու պարի:

 

  • Բնութագրե՛ք ճպուռին:

Ճպուռը ծույլ էր, աշխատասեր չէր և ամեն օր ուտում էր, քնում էր ու ման գալիս:

  • Բնութագրե՛ք մրջյունին:

Մրջյունը աշխատասեր էր, նա ամեն օր ուտելիք էր հավաքում և տուն սարքում:

  • Առակից գտե՛ք այն տողերը, որտեղից երևում է, որ ճպուռը աշխատասեր չէ,
  • գունավորե՛ք:

 

  • Ճպուռին խորհուրդ տվե՛ք:

Ճպուռ  դու ինչո՞ւ չէիր աշխատում ամբողջ ամառ, երբ կարող էիր աշխատել, բայց դու չարեցիր դա,  դու գնացիր, մրջյունից խնդրեցիր:

  • Մրջյունին մեղադրե՛ք:

Մրջյուն, դու ինչու ճպուռին ուտելիք տվեցիր։ Նա ոչ մի օր չէր աշխատում և քեզ խաբում էր:

 

Leave a Reply