Մայրենի

  • Մայրենի

1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

  • Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:
  • Առակի ասլիքը նրանում է, որ պետք չէ գնալ ամեն բանի հետևից դա կարող է լինել սուտ։

2. Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

  • Գրի՛ր առակի ասելիքը:
  • Առակի ասելիքը նրանում է, որ եթե մարդը հասկանում է, որ նա սխալ է պետք չէ սխալը առաջ տանել
  • Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ 2-րդ առակը, որովհետև ծիծաղելու էր և հետաքրքիր։

Leave a Reply