Մայրենի

  • Մայրենի

Բանաստեղծությունները վերհիշի՛ր կամ  սովորի՛ր անգիր, եթե չգիտես: 

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ (անցնել):

Ըստ հունական ավանդույթի (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների (միանալ) քայքայումը խորքից (խոր) մեծանում է:

Leave a Reply