Մայրցամաքներ և օվկիանոսներ

Օվկիանոսները չորսն են՝ Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց  Ֆեռնան Մագելանը՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային Սառուցյալ օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են մայրցամաքներ:Մայրցամաքները վեցն են՝ Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա:Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Leave a Reply