Մթնշախի անուրջներ

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  • Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ, համր։ 

Համրաքայլ-դանդաղաքայլ

Համր-խոսելու ունակությունից զուրկ մարդ

  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 

Տրամադրությունը մռայլ, տխուր էր։

  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

2. ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

  • Բացատրի՛ր բառերը՝ հեզ, գունատվող, սրտակտուր, անտրտում, կսկիծ,

հեզ-մեղմ

գունատվող-դժգույն

սրտակտուր-Սիրտ կտրտող

անտրտում-առանց տխրելու

կսկիծ-ցավ

  • Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը,

Հերոսը զգում է տխրություն։

  • Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։ 

Միայնություն

3. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

  • Բացատրի՛ր բառերը՝ խորունկ, տրտում, թովչանք, հանգրվան,

Խորունկ-Խորություն

Տրտում-տխրություն

Թովչանք-Հմայք

Հանգրվան-Հանգստանալու տեղ

  • Ինչպիսինն էր բանաստեղծության մեջ ներկայացված աղջիկը,

Աղջիկը ուներ երկնագույն աչքեր, քնքուշ էր ու տրտուն։

  • Փորձի՛ր նկարագրել աղջկան։ 

Աղջիկը միշտ տղուր էր, ուներ գեղղեցիկ աչքեր։

Երեք բանաստեղծությունները կարդալուց հետո պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ ընդհանրություններ ունեին բանստեղծությունները, 

Բոլոր բանաստեղծությունները տխրության մասին էին։

  • Կ՞ար հոգեվիճակի նմանություն բանաստեղծություններում, 

Ես չգտա հոգեվվիճակի նմանություն։

  • Ո՞ր բանաստեղծությունը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ, 

Ինձ ամենաշատը դուր եկավ 1 բանաստեղծությունը, այդ բանաստեղծությունը շատ գեղեցիկ էր գրված։

  • Կարդա՛ այլ բանաստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից։