Որոշում կայացնելը բարդ չէ

Որոշում կայացնելուց առաջ պետք է որոշել թե ինչ է արվելու։ Դա կարող է իր հետևից վատ և լավ հետևանքներ թողել, բայց ոչ միշտ։ Դա լինում է նրանից, որ մարդ չի մտածում թե ինչ է լինելու իր արարքից հետո։ Այդպիսի մարդիկ շատ են, բայց հիմնականում դպրոցականներ։ Ես նույնպես, երբեմն չեմ մտածում իմ արարքների հետևանքների մասին։ Այս դարում գրեթե բոլորը ունեն համակարգիչ կամ ուրիշ սարքավորումներ։ Մարդիկ դա գնելուց նրանք չեն մտածում, որ շատ-շատ լինելու են սարքավորումի մեջ և կտրվելու են իրական աշխարհից։ Դա սխալ է կամ ավելի ճիշտ կլինի ասել, դա ոչ միշտ է ճիշտ։