Պատմություն

Վահագնի անունի, վիշապների մասին

Կարդալուց այս նյութը ես իմացա, որ վահագնը արևի պատերազմի, հաղթանակի և քաջության աստվածն է։ Իմացա, որ Վահագնի անունը կազմված է Վահ(աստված) և ագնե(կրակ) բառերից։ Վահագնը Արամազդի և Անահիտի հետ միասին համարվել է հայոց դիցաբանական եռաստվածային համակարգի երրորդ դեմքը։ Վահագնն ունի զուտ ազգային դիցաբանական պաշտամունք, համարվում է Աստղիկի զույգը։ Վահագնի դիցաբանական հիմնական հատկանիշներից հաջորդն այն է, որ նա վիշապամարտիկ է և կրում է «վիշապաքաղ» մակդիրը:

Հին աստվածների մասին

Այս տեսանյութում պատմում է հին աստվածների մասին օրինակ Ուրանոսը չեր սիրում իր երեխաներին և նրանց բանտարկեց երկրի ընդերքում։ 12 տարի տիտանների և աստվածների շրջանն էր։ Զևսը կառավարում էր երկինքը, Պոսեյդոնը ծովը, իսկ Հադեսը մեռյալների աշխարհը։

Հին մարդկանց հավատները

Այս տեսանյութում պատմվում է թե մարդիկ ինչի էին հավատում։ Օրինակ տեսանյութում ասվեց, որ հին ժամանակներում մարդիկ պաշտում էին գետերը լեռները կենդանիներին ոգիներին և այլն։ Նրանք նաև պաշտում էին տարբեր երևույթների օրինակ անձրևին, կայծակին, ամպրոպին և այլն։ Նրանք մտածում էին, որ աստվածները նրանց պատժում են կամ օգնում։

2 Comments

  1. […] Մենք այսօր հանդիպեցին Պարգև Բարսեղյանի հետ։ Նա ահագին ծեր էր։ Նա աստվածաբան էր, պատմեց մեզ թե հին մարդիկ ինչի էին հավատում։Նրանք մտածում էին, որ կարելի է կապնվել արևի հետ և այլն։ Այդ պատճառով նրանք սկսեցին պատշել տարբեր բաների։ Եվ այդպես նրանքսկսեցին հորինել տարբեր աստվածների։ Օրինակ արևի, անձրևի, կրակի և տարբեր աստղերի և այլն։ Պարգև Բարսեղյանը մեզ հարցրեց, թեինչու էլ ոչ մի կինոռեժիսյոր ոչինչ չի հորինում։ Քչերը ասացին ճիշտ պատասխանը։ Պատասխանը նա էր, որ մարդիկ հին ժամանակ շատ բանչգիտէին և հորինում էին, իսկ հիմա մարդիկ շատ բան գիտեն և արդեն դժվար է հորինելը։ Նաև մեզ հարցրեցին մի անպատասխան հարցիորի պատասխանը չկա, որովհետև այդ հարցը սա է «Կա՞ կյանք մահից հետո»։Նախապատրաստական նյութը […]

Click here to cancel reply