Պատմություն

1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո  ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։