Ջաննի Ռոդարի. Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Առաջադրանքներ

Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

հատկանիշ                                                                գործողություն

տարօրինակ                                                                արեց

կապույտ                                                                        դարձան

անսովոր                                                                         վարվել

ամենագեր                                                                      անցնենք

կանաչ                                                                               չանցնենք

կարմիր                                                                              մնանք

դեղին                                                                             չմնանք

ազատ                                                                                       տալիս

սպասում

բղավել

անել

կերած

կառուցել

ներկել

ավելացնել

ժամանեց

կարգավորել

գտավ

ուղղել

անջատել

մտածել

տվել

թռչել

կիմանային

Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.

հասկանային-հասկանալ, կիմանային-իմանալ, կառավարման-կառավարել, կառուցելու-կառուցել, ներկելու-ներկել

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Լուսակիրը կապույտ ազդանշան տվեց։

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

Լուսակիրը մտածում էր որ իրեն հականային բոլորը թռչել կիմանային։

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Մարդիկ չիմացան, անցնեն, թե չանցնեն, գնան, թե չգնան։

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

Leave a Reply