Ռեֆլեքս

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:

Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ 

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով։
Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ:
Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական):
 

Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական:

Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:

Ոչ պայմանական են  սննդային, պաշտպանական, կողմնորոշման, սեռական ռեֆլեքսները: 
Սննդային ռեֆլեքսներնի հայտ են գալիս ծնվելուց անմիջապես հետո:
Պաշտպանական են այն ռեֆլեքսները,որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար գործոններից: