Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները, եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկուտեղով մատուցում։

Կույրը հոտոտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի՝ ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ․

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Կույրը կասկածամիտ էր, և չէր վստահում ոչ մեկին։ Մտածում եր թե իրեն վատն են տալիս

2․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր կանաչ գույնով ընդգծված բառերի իմաստները, մտապահիր։

Թնկթնկալ-լաց լինել

Տմարդի-ազնիվ

Նկանակ-բլիթ

Սկուտեղ-մատուցարան

3. Բնագրից օգտվելով՝ բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Հերոսը կույր էր կասկածամիտ էր, թնկթնկան ու դժգոհ։

4 . Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր։

 Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում։

Leave a Reply